Բարի գալուստ «Արզնի» վեբ-կայք
«Արզնի» հանքային ջուրը մեծ ճանաչում ունի իբրև սեղանի ջուր և նկատելի տեղ է զբաղեցնում ստամոքսի, լյարդի, աղիքների, նյութափոխանակության, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների, իսկ Արզնի հանգստավայրի կլիմայական գործոնի հետ զուգակցված նաև սրտանոթային համակարգի և չափավոր արտահայտված ախտանիշներով նևրոզների բուժման մեջ: «Արզնին» խթանում է մարսողությունը և դրական է ազդում նյութափոխանակության վրա: