Հանքային գազավորված ջուր «Արզնի»
Ողջամիտ օգտագործման դեպքում հանքային ջուրը բարենպաստ է անդրադառնում օրգանիզմի վրա և օգնում կանխել շատ մարսողական հիվանդություններ:
Հանքային ջրերը ոչ միայն բուժիչ են: Վերջին շրջանում հանքային ջուրը հաճախ օգտագործվում է որպես սեղանի ջուր, քանի որ այն ունի հաճելի համ և մի շարք առավելություններ սովորական ջրի նկատմամբ: Բացի այդ, շշալցված հանքային ջուրը միշտ անթերի է սանիտարական առումով, ինչը միշտ չէ, որ կարելի է ասել սովորական խմելու ջրի մասին:
Քանի որ «AG» հոլդինգի կազմի մեջ «Բյուրակն» ընկերության հետ մեկտեղ, որին պատկանում է «Արզնի» ապրանքանիշը, մտնում է նաև «AG Print» ցանցը, ընդունվում են նաև ամենակարճ ժամկետներում պիտակների վրա թեմատիկ կամ հոբելյանական պատկերների (լուսանկարներ, լոգոներ և այլն) վերարտադրման պատվերներ: «Արզնի» ընկերության արտադրանքը շշալցվում է ապակե և պլաստմասե օրիգինալ դիզայնով և ձևով տարբեր տարողականությամբ տարաների մեջ:
1,5լ ՊԷՏ1,5լ տարողությամբ ՊԷՏ շշերը հերմետիկ փաթեթավորվում են թերմանստեցվող փառով, վեցական շշով: Պատվիրատուի ցանկությամբ հնարավոր է շշերի ցանկացած քանակությամբ փաթեթավորում: «Արզնի» հանքային ջուրը հայտնի է որպես զովացուցիչ, ծարավը հագեցնող և առույգացնող ըմպելիք, որը նպաստում է Ձեր ախորժակի բարձրացմանը:
Շշերի քանակը 20-ոտնաչափ բեռնարկղում 10800
|
1.0լ. ՊԷՏ1,0լ տարողությամբ ՊԷՏ շշերը հերմետիկ փաթեթավորվում են թերմանստեցվող փառով, վեցական շշով: Պատվիրատուի ցանկությամբ հնարավոր է շշերի ցանկացած քանակությամբ փաթեթավորում: Անմիջականորեն գործարանում հատուկ մշակում անցած շշալցված «Արզնին» կարելի է ըմպել առանց սահմանափակումների, իսկ դրա բնական կազմը և համային հատկանիշները ըմպման գործընթացը կսարքեն ոչ միայն հաճելի, այլև օգտակար:
Շշերի քանակը 20-ոտնաչափ բեռնարկղում 18000
|
0.5լ. ՊԷՏ0,5լ տարողությամբ ՊԷՏ շշերը հերմետիկ փաթեթավորվում են թերմանստեցվող փառով, վեցական շշով: Պատվիրատուի ցանկությամբ հնարավոր է շշերի ցանկացած քանակությամբ փաթեթավորում: Շնորհիվ իր շարժունակության 0,5լ տարողությամբ ՊԷՏ շշերով «Արզնի» սեղանի ջուրը կարող է հագեցնել ծարավը անկախ ձեր գտնվելու վայրից:
Շշերի քանակը 20-ոտնաչափ բեռնարկղում 36000
|
0.5լ. ապակիԱպրանքի շշալցումը կատարվում է նաև 0,5լ տարողությամբ ֆիրմային ապակե շշերի մեջ: Այստեղ էլ կիրառվել է խցանման նորարարություն. պարուրակավոր կափարիչները խոչընդոտում են գազերի ավելացմանը և պահպանում է ջրի համային հատկանիշները նույնիսկ բազմակի օգտագործումից հետո: Բացի այդ, ջուրը պահպանում է իր ակտիվությունը: Սրա շնորհիվ պահպանվում են ջրի ֆիզիկա-քիմիական և կենսաբանական հատկությունները: Ընկերությունը կհանձնի Ձեզ այս արտադրանքը պլաստմասե տուփերով, որոնցում տեղավորվում է 20 շիշ: «Արզնի» հանքային ջուրը օրիգինալ ապակե 0,5լ շշերում Ձեր տոնական սեղանի անբաժան մասն է: Շշերի քանակը 20-ոտնաչափ բեռնարկղում 24000
|
0.33լ. ապակի
Ապրանքի շշալցումը կատարվում է նաև 0,33լ տարողությամբ ոչ ստանդարտ ապակե շշերի մեջ: Այստեղ էլ կիրառվել է խցանման նորարարություն. պարուրակավոր կափարիչները խոչընդոտում են գազերի ավելացմանը և պահպանում է ջրի համային հատկանիշները նույնիսկ բազմակի օգտագործումից հետո: Բացի այդ, ջուրը պահպանում է իր ակտիվությունը: Սրա շնորհիվ պահպանվում են ջրի ֆիզիկա-քիմիական և կենսաբանական հատկությունները: Ընկերությունը կհանձնի Ձեզ այս արտադրանքը պլաստմասե տուփերով, որոնցում տեղավորվում է 20 շիշ: «Արզնի» հանքային ջուրը օրիգինալ ապակե 0,5լ շշերում Ձեր տոնական սեղանի անբաժան մասն է: Շշերի քանակը 20-ոտնաչափ բեռնարկղում 26000
|