Մեր ընկերության մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները

Արզնի հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները հայտնի են անհիշելի ժամանակներից:

Ողջամիտ օգտագործման դեպքում հանքային ջուրը բարենպաստ է անդրադառնում օրգանիզմի վրա և օգնում կանխել շատ մարսողական հիվանդություններ: 

Այգ ջրի աղբուրները գտնվում են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի ձախ ափին 

Արտադրանքը

Արզնի հանքային ջուր

Աղբյուրի ջուր Այգ

Բուժիչ հատկությունները

Արզնի հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները հայտնի են անհիշելի ժամանակներից:

Լողավազաններից մեկի մաքրման ընթացքում հատակին հայտնաբերվել են տարբեր պետությունների և ժամանակների մետաղադրամներ: Այս գտածոները խոսում են այն մասին, որ աղբյուրների բուժիչ հատկությունները գրավում էին ոչ միայն տեղացիներին, այլև օտարերկրացիներին: Այստեղ էին գալիս տարբեր վայրերից բազմաթիվ հիվանդներ, ովքեր, զգալով Արզնի ջրի հիանալի հատկությունները, իբրև շնորհակալություն նետում էին աղբյուրի մեջ դրամներ:

 

Արզնի աղբյուրի մոտ օդի ներշնչման ժամանակ' բաղնիքում ածխաթթվի' որոշ չափով բարձր կոնցենտրացիայի և ածխաթթու ջրի ընդունման շնորհիվ գրգռվում են էքստերո- և ինտերոռեցեպտորների բազմաթիվ մասեր, որոնք ազդում են նյարդային համակարգի զանազան բաժինների վրա, ինչպես նաև այդ բաժինների օգնությամբ' օրգանիզմի գործունեության վրա: Սրա շնորհիվ բարձրանում է մկանային համակարգի ֆունկցիոնալ ունակությունը, լավանում է ֆիզիկական և մտային աշխատունակությունը, կանխվում է հիպոքսիան:

Սննդի ընդունումից 15-20 րոպե առաջ նշանակվող ածխաթթու հանքային ջուրը խթանում է մարսողությունը, իսկ սննդից 1-1,5 ժամ առաջ խմած ջուրը թուլացնում է ստամոքսի գեղձազատումը: Ստամոքսի գործունեության վրա այն ազդում է երկու կերպով. ստամոքսի լորձաթաղանթի կողմից այն կատարում է գրգռիչ, իսկ տասներկումատնյա աղիքի կողմից' ճնշող գործողություն:

Ածխաթթու ջրերի ալկալիները փոխում են ստամոքսի թթվի բովանդակությունը, արագացնում են սննդի էվակուացումը, ուժեղացնում են ստամոքսային գեղձերի սեկրեցիան և լեղազետումը: Ածխաթթու ջրերի ազդեցության տակ բարձրանում է ստամոքս-աղիքային տրակտի մոտորային և սեկրոտորային գործունեությունը:

Սովորական դիուրեզի ուժեղացումը երիկամների գործունեության խափանման դեպքում համարվում է հանքային ջրերի առողջարար հատկությունների արտահայտում: Ներքին օգտագործամն դեպքում Արզնիի ածխաթթու ջրերը ուժեղացնում են միզանյութի և կրեատինի անջատումը: Կարելի է եզրակացնել, որ հանքային ջրերի ներքին ընդունման ժամանակ գործողության բարձրացումը կապված է արյունատար համակարգի դաշտերի ռեցեպտորների գրգռման հետ:

Առավել արդյունավետ է հանքային ջրի համալիր կիրառումը առողջարանային-սանատորիական պայմաններում:

Արզնի հանգստավայրը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա շնորհիվ լանդշաֆտ-կլիմայական գործոնների (կայուն ծանրաչափական ճնշում, հարուստ արևային ճառագայթում' ուլտրամանուշակագույն ճառագայթներ մեծ քանակով, ջերմաստիճանի ոչ կտրուկ տատանումներ, թթվածնով հարուստ օդի բարձր իոնացում):

Արզնիի լեռնային տեղանքն առաջին հերթին հարուցում է ֆիզիոլոգիական համակարգերի և օրգանիզմը թթվով ապահող օրգանների մոբիլիզիացում: Բացի այդ, մեծանում է թոքերի օդափոխությունը, ուժեղանում է արյան շրջանառությունը, ակտիվանում են ֆերմենտները:

Շատ հետազոտողներ արդարացիորեն կարծում են, որ մարդու վիճակի վրա ազդում է ոչ թե առանձին վերցրած օդերևութաբանական տարր (քամի, ջերմաստիճան, մթնոլորտային ճնշում, օդի խոնավություն և այլն), այլ դրանց լայն համալիրը, Արզնիի հանքային ջրի հրաշագործ ազդեցության հետ համատեղ:

Բուժման ընթացքում հիմնական դերը կատարում է հանքային ջրի մետ ածխաթթու գազի ներկայությունը' 2գ/լ քանակությամբ:

spa1.jpg

Հանքային բաղնիքը խթանում է ածխաթթվի ավելի լավ դիֆուզիան մաշկի միջով: Ածխաթթու բաղնիքների գործունեությունը բերում է ածխաթթվով շնչակենտրոնի գրգռմանը: Գրգռումը մեծացնում է շնչառության ծավալը, ինչն էլ բերում է արյան երակային մեծ հոսքի դեպի սիրտը և վերջինիս աշխատանքի հեշտացման:

Բաղնիքի ընդունման ընթացքում' ածխաթթու գազի ազդեցության տակ նկատվում է մաշկի լայնածավալ մազանոթային ցանցի և անդրմաշկային-յուղային բջջանյութի ռեֆլեկտոր լայնացում, իսկ հետագայում' գոյացած վազոակտիվ գիստամինանման նյութերի ազդեցության տակ տեղի է ունենում արյան վերադասավորում, ուժեղանում է արյան երակավոր հոսքը դեպի սիրտ, բարձրանում է երակային ճնշումը, դանդաղում է սրտի գործունեության ռիթմը և շնչառության հաճախականությունը ժամանակի միավորի ընթացքում, ուժեղանում են սրտի կծկումները, լավանում է սրտի մկանի սնուցումը:

Հիվանդներն ընդունվում են բուժման ըստ ցուցումների, որոնք մշակվել են սանատորիայի բացման առաջին իսկ տարիներին:

spa2.jpgՍանատորիայում հիվանդների բուժման ցուցումները.

1. Սրտանոթային համակարգի հիվանդություններ

  • Օրգանական
  • Սրտային մկանի ֆունկցիոնալ վնասվածքներ, որոնք առաջնային են և գոյացել են նյութափոխանակության հիանդությունների հետևանքով, առանց կոմպենսացման կտրուկ խանգարումների
  • Կենտրոնական և ծայրամասային անոթների սկլերոզի սկզբնական ձևեր:

2. Մարսողական տրակտի հիվանդություններ. ցածր թթվայնությամբ ստամոքսի հիվանդություններ, խրոնիկական կատարներ և աղիքի ատոնիաներ, առանց' ֆունկցիաների ընդգծված խախտումներ:

3. Ոսկորների, հոդերի և մկանների' ռևմատիկ, ինֆեկցիոն բնույթի խրոնիկական հիվանդություններ: