Մեր ընկերության մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները

Արզնի հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները հայտնի են անհիշելի ժամանակներից:

Ողջամիտ օգտագործման դեպքում հանքային ջուրը բարենպաստ է անդրադառնում օրգանիզմի վրա և օգնում կանխել շատ մարսողական հիվանդություններ: 

Այգ ջրի աղբուրները գտնվում են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի ձախ ափին 

Արտադրանքը

Արզնի հանքային ջուր

Աղբյուրի ջուր Այգ

«ԱՐԶՆԻ» ՋՐԻ ՄԱՍԻՆ

Հաճելին և օգտակարը սովորաբար տարբեր բաներ են: Բայց չեն լինում կանոններ առանց բացառությունների: Այդպիսի բացառություններից է միաժամանակ և օգտակար, և համեղ «Արզնի» հանքային ջուրը: Զարմանալի չէ, որ այն մեծ ճանաչում ունի որպես սեղանի ըմպելիք, ինչպես նաև կարևոր տեղ է զբաղեցնում բուժման մեջ' ստամոքսային, լյարդային և աղիքային հիվանդությունների, նյութափոխանակության և միզուղիների տրակտի խախտման, քրոնիկ հիվանդությունների ժամանակ: Բացի այդ, Արզնի հանգստավայրի կլիմայական գործոնի հետ համակցության մեջ, «Արզնին» մեծապես կարող է օգտակար լինել նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների և չափավոր ախտանշաններով նեվրոզների դեպքում: «Արզնին» խթանում է մարսողությունը և դրական ազդում նյութափոխանակության վրա:

«Արզնի» հանքային ջուրը հարուստ է հանքային աղերով և ըստ պետական ստանդարտի (ГОСТ)' «Հանքային խմելու բուժիչ բուժիչ-սեղանի  ջրեր» դասակարգման կարգվում է ածխածնային, քլորիդ-հիդրոկարբոնատային, նատրիումային, սիլիցիումային, բորային, թույլ թթու հանքային ջրերի դասին և պարունակում է իր մեջ բրոմի, յոդի, լիթիումի և այլ աղեր: Այսպիսով վստահորեն կարելի է ասել, որ Արզնիի հանքային ջուրն աչքի է ընկնում մարդու համար այդքան անհրաժեշտ հանքային աղերի և մանրատարրերի եզակի հավաքածույով:

Երկարաժմկետ ուսումնասիրություններից հայտնի է, որ Արզնիի հանքային ջրի դեբիտի և ջերմաստիճանի կայունությունը տատանվում է ± 1% սահմաններում, իսկ հանքայնացումը' 5% սահմաններում:

Արզնիի հանքային ջրի առանձնահատուկ համի գաղտնիքը ածխաթթվի պարունակության և քիմիական տարրերի լայն գամմայի մեջ է:

«Արզնի» հանքային ջուրը մանրաբանորեն մաքուր է, թափանցիկ, անգույն, առանց հոտի և մեխանիկական խառնուրդների, օժտված է հաճելի յուրահատուկ  համով: Նույնիսկ երկար պահպամանման դեպքում, շշալցված վիճակում, նստվածքների գոյացում չի նկատվում:

Ցուցումներ «Արզնի» հանքային ջրով բուժումների համար

  • Սրտանոթային համակարգի հիվանդություններ
  • Քրոնիկական գաստրիտ.

- ստամոքսի նորմալ արտազատական ֆունկցիայով

- ստամոքսի բարձր արտազատական ֆունկցիայով

- ստամոքսի ցածր արտազատական ֆունկցիայով

  • Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի ոչ բարդ խոցային հիվանդություն: Վիրահատված ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հիվանդություններ:
  • Քրոնիկ կոլիտներ և էնտերոկոլիտներ:
  • Լյարդի և լեղուղիների քրոնիկ հիվանդություններ. հեպատիտներ, խոլեցիստիտներ, տարբեր առաջացման և սրման հակում չունեցող անգիոխոլիտներ, կալկուլյոզ խոլեցիստիտ (բացառությամբ վարակով և հաճախակի սրումներով բարդացված տեսակների, ինչպես նաև շտապ միջամտություն պահանջող դեպքերի):
  • Քրոնիկ պանկրեատիտներ:
  • Նյութափոխանակության հիվանդություններ. շաքարախտ, գիրություն, լերդացած արյուն, միզաթթվային դիաթեզ, օքսալուրիա, ֆոսֆատուրիա:

about1.jpg

Սա հետաքրքիր է... Ինչպե՞ս է առաջանում բնության մեջ «կենդանի ջուրը»

Մթնոլորտային տեղումները, թափանցելով հրաբխային շերտերի ճաքերի միջով հասնում են գիպսատու և աղատու կավային շերտերին, հասնելով վերջիններիս խախտման գոտիներով: Այս ուղու վրա տեղի են ունենում աղերի տարալվանման և լուծման պրոցեսներ, և շարժվող ջրային հոսքերը ստանում են իրենց հանքայնությունը: Ջրի հագեցումն ածխաթթույով տեղի է ունենում ավելի ուշ այն շրջանում, որտեղ պահպանվել է թուլացող ուժի շնչառությունը: Խորությունից խախտման գոտիներում գոյացած ճեղքերով բարձրանում են գազեր, այդ թվում և ածխաթթու: Վերջինս, բարձրանալով խորությունից մեծ ճնշման տակ, հագեցնում է ջրերը, հաղորդում դրանց քիմիական ակտիվություն և այդպիսով խթանում դրանց հանքայնացմանը և հարստացմանը կարբոնատներով: