Մեր ընկերության մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները

Արզնի հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները հայտնի են անհիշելի ժամանակներից:

Ողջամիտ օգտագործման դեպքում հանքային ջուրը բարենպաստ է անդրադառնում օրգանիզմի վրա և օգնում կանխել շատ մարսողական հիվանդություններ: 

Այգ ջրի աղբուրները գտնվում են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի ձախ ափին 

Արտադրանքը

Արզնի հանքային ջուր

Աղբյուրի ջուր Այգ

Աշխարհագրություն

Արզնի քաղաք-առողջարանը գտնվում է Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանից 22կմ դեպի հյուսիս ծովի մակերևույթից 1280մ բարձրության վրա: Առողջարանի տարածքում սանատորիա-առողջական հիմնարկությունների հետ մեկտեղ գտնվում է Արզնի հանքային ջրի աղբյուրակապումների և ինժեներական կառույցների հսկվող բժշկական գոտի, որտեղից էլ ջուրը հատուկ խողովակատարով հասցվում է «Արզնի» հանքային ջրի արտադրության գործարան:

Արզնի առողջարանը սահմանակից է Միսխորի լեռների հարավային լանջին, արևմուտքից' Ալագյազի հսկայական հրաբխային լեռնազանգվածին, արևելքից' Ախմագինի լեռների արևմտյան լանջերին, հարավից' Արաքս գետի հովտին:

geo1.jpg

Հրազդան գետի կիրճը, որտեղ տեղակայված է առողջարանը, վերին' հյուսիս-արևմտյան մասում լայնակի բացվում է, իսկ հարավում' նեղանում, առողջարանից ներքև վերածվելով նեղ խոր' գրեթե մինչև գետը հասնող ուղղաձիգ բազալտե և անդեզիտ-բազալտե պատերով ձորի: Ձորի լանջերը պատված են անտառներով:

Առողջարանի տեղանքն իրենից ներկայացնում է ընդարձակ բլրապատ սարահրթ, կազմված լավային ծածկերից, որոնք անցյալում լցվել են ռելիեֆում վառ արտահայտված հրաբխային կոներից, և Հրազդան գետով երկու մասի բաժանված:

1927-ից 1931թթ. Արզնիի հանքային աբղյուրների շրջակայքում կատարվել են հետազոտական աշխատանքներ դրանց երկրաբանական և հիդրոերկրաբանական բնութագրի, ինչպես նաև ջրերի քիմիական կազմի շուրջ:

Հատուկ ուշադրության են արժանի Է.Է.Կարստենսի (ծնվ. 1927) աշխատանքները, որոնք վերաբերվում են Արզնի հանքային աղբյուրի մանրամասն քիմիական վերլուծությանը, տրի միկրոէլեմենտների և ռադիոակտիվության սահմանմամբ, ինչպես նաև ճանաչված լեռնային ինժեներ Ա.Պ. Դեմյոխինի հետազոտությունները: Դեմյոխինի ղեկավարությամբ 1931 թվականին առաջին անգամ սկսվել են մանրակրկիտ հիդրոերկրաբանական և կապտաժային հետախուզական հետազոտություններ, որոնք շարունակվել են մինչև 1938 թվականը: Հետազոտությունների արդյունքները ընդհանրացված ներկայացվել են «Արզնի, երկրաբանական ակնարկ» գրքում: Սա առաջին աշխատությունն է, որում փաստական նյութերի հիման վրա մասնագիկական մակարդակով լուսաբանված են հանքային ջրի տեղանքի երկրաբանական և հիդրոերկրաբանական կառուցվածքի գրեթե բոլոր հարցերը: Դեմյոխինի աշխատանքների արդյունքում տասնյակներ անգամ աճեցին ջրի էքսպլուատացիոն պաշարները (մինչև 1800մ3/օր), ինչը դարձավ հետագա առողջարանային զարգացման վստահելի հիմքը: Այդ ժամանակներից Արզնիի հանքային աղբյուները վստահորեն դարձան համաշխարհային կադաստրի հանքային ջրերի խոշոր հանքավայրերի ցուցակը:

1931-1961թթ. հետազոտությունների արդյունքների հիման վրա Արզնիի հանքավայրի երկրաբանական և հիդրոերկրաբանական կառուցվածքի առանձին ասպեկտներին են նվիրված այնպիսի գիտնականների աշխատությունները, ինչպիսիք են Ա.Ա.Ֆրոնեսկին, Օ.Տ.Կարապետյանը, Բ.Մ.Լևչենկոն, Կ.Ն.Պաֆենգոլցը, Ա.Ա.Ալեքսանդրյանը և այլոք:

Տեղանքի հիդրոերկրաբանության հարցերը սահմանվում են երկրաբանական կառուցվածքով, որն աչքի է ընկնում Հրազդան գետի երկու ափերում հսկայական տարածք զբաղեցնող անդեզիտ-բազալտային և բազալտային լավաների ահռելի զարգացմամբ:

«Անդեզիտ-բազալտային ծածկի հիանալի ճեղքատեսանելիությունը թույլ է տալիս ուսումնասիրել ամբողջ ծածկն իբրև մի հսկայական զտիչ, որն ազատորեն հոսեցնում է ջուրը դեպի խոր հորիզոններ» Ա.Ա.Տուրցև

Հատուկ ուսումնասիրությունների արդյունքների վրա հենվելով հարկ է հատուկ նշել Արզնի առողջարանի բարենպաստ կլիմայական պայմանները:

Առողջարանի կլիման մայրցամաքային է (ձմեռը համեմատաբար ցուրտ է, ամառը' չափավոր շոգ, գարունը կարճ է, աշունը' միշտ ջերմ):

Մթնոլորտային ճնշումը. ամենացածրը' հունիսին (653մմ սնդիկի սյուն), ամենաբարձրը' հոկտեմբերին (662մմ սնդիկի սյուն):

Միջին տարեկան ջերմաստիճանը հավասար է 9,3C (մայիսին' 15,4C, հունիսին' 20.3C, հուլիսին' 21,9C, օոգոստոսին' 20,8C, սեպտեմբերին' 18C, հոկտեմբերին' 12,8C, նոյեմբերին' 5,1C):

Համեմատաբար խոնավ է, միջինում տարեկան 62% (մայիսին' 63, հունիսին' 53, հուլիսին' 51, օգոստոսին' 46, սեպտեմբերին' 52, հոկտեմբերին' 50, նոյմեբերին' 70):

Քամու արագությունը միջին է (մայիս-նոյեմբեր ամիսներին տատանվում է 13մ/վ և 5,6մ/վ հուլիսին):

Արևային ժամերի (2223 տարվա ընթացքում) մեծ երկարատևության և ինտենսիվ արևային ճառագայթման (1,59կ/սմ2) հետ մեկտեղ հնարավորություն կա (ապրիլ-հոկտեմբեր ամիսներին) արդյունավետ կլիմայական թերապիայի համար, իբրև սանատորիա-առողջարանային բուժման համալրի կարևոր պրոցեդուրա:

Տարեկան պարզ օրերի քանակով Արզնին մեծապես գերազանցում է կովկասյան հանքային ջրերի առողջարանները, ինչպես նաև առավելություն ունի սևծովյան առողջարանների նկատմամբ:

Հետազոտությունների հետևանքով հայտնի է դարձել նաև, որ հիպերտոնիկ հիվանդների բուժման համար Արզնին հարմար է տարվա բոլոր եղանակներին:

Ամառն առավել բարենպաստ է կայուն կոմպենսացիայով սրտանոթային հիվանդների համար, աշունը' անկայուն կոմպոնսացիայով սրտային գործունեությամբ հիվանդների համար, ձմեռը' հիվանդների համար, որոնք չունեն սրտի ֆունկցիայի խախտում և զուգընթաց նևրոտիկ վիճակով, գրգռման պրոցեսների գերակշռությամբ:

geo2.jpgԱռողջարանի պայմանները և ջրի պարամետրերը հնարավորություն են տալիս հիպերտոնիկ հիվանդների բուժմանը, ինչպես նաև օգնում են ստրեսների, կանանց սեռական օրգանների հիվանդությունների, ատերոսկլերոտիկ կարդիոսկլերոզի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների բուժմանը: Սարահարթի բարենպաստ կլիմայական առանձնահատկությունները պայմանավորում են առողջարանի հետագա զարգացման ուղիները, իսկ բոլոր օթերևութաբանական տարրերը գտնվում են հարմարավետության սահմաններում:

«Ինչ վերաբերվում է Արզնիի ածխաթթու բաղնիքի ֆիզիոլոգիական գործողությանը, ապա անհրաժեշտ է նշել դրա ուժը. հիվանդի մարմինը Արզնիի բաղնիքում գտնվելու ժամանակ պատվում է ածխաթթվի պղպջակներով: Այս փաստը ես հակված եմ բացատրել նրանով, որ Արզնին գտնվում է այնպիսի բարձրության վրա, որ մթնոլորտային ճնշումը միջինում հավասարվում է 665, մինչդեռ հայտնի է, որ որքան ցածր է մթնոլորտային ճնշումը մյուս հավասար պայմանների դեպքում, այնքան ավելի մեծ քանակությամբ են գազերը դուրս գալիս ջրից' տյվալ դեպքում ածխաթթուն, որը մեծ քանակությամբ անջատվում է երկթթու աղերից: Դժվար թե վիճելի լինի Արզնիի ածխաթթու բաղնիքների էներգետիկ գործողության փաստը և դրանց' սրտային հիվանդություններով տառապողների համար կիրառման նպատակահարմարությունը»: 


View Larger Map