Ընկերության մասին
«Արզնի» հանքային ջուրը հասցրել է արժանանալ օգտագործողների ճանաչմանը, ինչի մասին վկայում են արտադրության` հայրենական շուկայում իրագործման բարձր տեմպերը և արտասհմանյան առևտրական ընկերությունների հետաքրքրությանը:
«ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ 2003» երրորդ միջազգային ցուցահանդեսին «Արզնի» ընկերությունն արժանացել է ոսկե մեդալի Արզնիի ջրի բարձր որակի համար և ստացել է պատվո դիպլոմ:
2008 թվականին «Արզնի» հանքային ջուրը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ», իսկ «Արզնի» ընկերությունն արժանացել է դիպլոմի և Հայաստանի արդյունաբերողների և գործատուների և Միջազգային ինտեգրացման աջակցության «Մաստեր» կենտրոնի համատեղ գավաթի:
«Արզնի» ընկերությունը 2002 թվականից կրում է «Արզնի» բրենդով հանքային ջրի արտադրության բացառիկ իրավունք և հանդիսանում է միակ հիմնարկությունը, որն զբաղվում է այդ ունիկալ ջրի արդյունահանմամբ և լցոնմամբ:
Անմիջապես գործարանում հանքային ջուրը հագեցվում է նորմատիվ փաստաթղթերով անհրաժեշտ ծավալի ածխաթթու գազով, որն ստացվում է բնական ճանապարհով հորանցքից, այդպիսով փոխանցելով ջրին յուրօրինակ համային կոլորիտ:
Հանքային ջրի լցոնման և պահպանման ընթացքում խստորեն պահպանում են լինում հիգիենիկ կանոնները և քիմիական կազմի ընթացիկ վերահսկումները` սահմանված Սանիտարական օրենքների և Նորմերի պահաջներին համապատասխանելու նպատակով:
Ջրի բնական հանքային կազմը պահպանելու նպատակով անընդհատ անցակցվում է Արզնիի աղբյորների էկոլոգիական մոնիտորինգ, անցկացվում են դեբիտի սեզոնային և ջրի ջերմաստաճիանի, ինչպես նաև սանիտարական տարածքի քիմիական-կենսաբանական ախտոտման չափումներ:
Տվյալ պահին արտադրությունը կազմակերպված է ըստ արտասահմանյան առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերումների: Դրա շնորհիվ լույս տեսնող արտադրանքում պահպանվում են բոլոր օգտակար միներալներն ու միկրոտարրերը: Արտադրության բոլոր աստիճաններն անցնում են վերահսկում Հայաստանի Հանրապետության լիցենզավորման, սերտիֆիկացման և ստանդարտիզացման մարմիններում:
Հիմնարկությունում անընդհատ կատարվում են աշխատանքներ տեխնոլոգիական գծերի մոդերնիզացման, ժամանակակից բարձր արտադրողականություն ունեցող` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների լցոնման գծերի սարքավորումներով հագեցվելու ուղղությամբ:
2004 թվականից «Արզնի» ընկերությունը մեծացրել է գործունեությունը, սկսելով զովացուցիչ ըմպելիքների մեծ տեսականում արտադրություն, այդ թվում «Պապա Կառլո» բրենդով լիմոնադներ, տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, կվաս և սառը թեյի մի քանի տեսակներ:
2006 թվականի մայիսից սկսվել է նաև բնական ոչ գազավորված «Այգ» հանքային ջրի արտադրությունը, որն արտադրվում է նաև «սպորտային խցան» տարբերակով:
Զովացուցիչ ըմպելիքների ատարդության մեջ օգտագործվում է լավագույն որակներով հագեցած բնական աղբյուրի ջուր` Նուրնուս վայրի մոտակայքում գտնվող` խմելու ջրի հանրահայտ աղբյուրներից:
2007 թվականի սեպտեմբերից «Արզնի» ընկերությունը սկսել է նաև «Այգի» բրենդով պահածոյացված արտադրանքի լայն տեսականում արտադրություն, այդ թվում հյութեր և նեկտարներ, մուրաբա, մարինացված և պահածոյացված բանջարեղեն:
Այժմ մեր ընկերությունը կարող է բավարարել ամենաքմահաճ ճաշակով օգտագործողներին հանքային և աղբյուրի ջրի, զովացուցիչ ըմպելիքների և պահածոյացված արտադրանքի ընդհանուր առմամբ ավելի քան հարյուր անունից բաղկացած լայն տեսականիով: