Մեր ընկերության մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները

Արզնի հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները հայտնի են անհիշելի ժամանակներից:

Ողջամիտ օգտագործման դեպքում հանքային ջուրը բարենպաստ է անդրադառնում օրգանիզմի վրա և օգնում կանխել շատ մարսողական հիվանդություններ: 

Այգ ջրի աղբուրները գտնվում են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի ձախ ափին 

Արտադրանքը

Արզնի հանքային ջուր

Աղբյուրի ջուր Այգ

Գործարանի պատմությունը

«Արզնի» հանքային ջուրը բնական ստորգետնյա ջուր է Հայաստանի համանուն էկոլոգիապես մաքուր շրջանից: 

 

Ջուրն արտահանվում է 67 մետր խորությունից, անցնում է հատուկ «սննդային» խողովակներով և լցվում 6/64 հորանցքից ոչ հեռու, ինչը թույլ է տալիս հնարավորինս պահպանել ջրի բուժիչ հատկությունները:

Արզնիի հանքային ջուրն ունի լավ համային հատկություններ և բուժիչ թերապեվտիկ բարձր հատկանիշներ:

factory1.jpgՀիմնարկությունը հիմնադրվել է 1925 թվականին, իսկ 1927 թվականից սկսվել է «Արզնի» հանքային ջրի արդյունաբերական արտադրությունը:

Հայաստանում առկա զգալի հիդրոհանքային հենքը թույլ տվեց հանգստավայրին և գործարանին լայնածավալ գործունեություն զարգացնել:

Սրա մասին վկայում են արմատական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել գործարանի հետ: 1970 թվականին ամբողջությամբ լիկվիդացվել է կիրճում գտնվող հին գործարանը, որի փոխարեն քաղաք Բյուրեղավանում պլատոյի վրա` գործող հորանցքներիցմոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա կառուցվել է տարեկան 130 միլիոն շիշ արտադրողականություն և երեք հոսընթաց գծեր ունեցողԱրզնիի լցոնման գործարանը: Արտադրության արտահանման նպատակով Բյուրեղավանից այն անմիջապես կապի մեջ էր քաղաք Աբովյանի հետ, այնտեղից էլ` Ռուսաստանի և այլ երկրների հետ:

Նախկինում Արզնիի գործարանի արտադրողական հզորությունները թույլ էին տալիս հսկայական քանակությամբ ապահովել արտադրությամբ միութենական հանրապետությունները:

facrotyussr.jpgԱյդ տարիներին գործարանի արտահանման աշխարհագրությունը. Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, Մոնղոլիա, Աֆղանստան, Միջին Արևելքի երկրներ:

Խորհրդային Միության փլուզման և հետագա տրանսպորտային շրջափակման պատճառով 1990-ականների կեսերից տեղի ունեցավ հանքային ջրի արտադրության ծավալներին նվազում:

Եվ միայն 2002 թվականից` գործարանի սեփականատիրոջ փոփոխությունից հետո և «Արզնի» ընկերությանը բացառիկ իրավունքների փոխանցումից հետո սկսվեց հանքային ջրի արտադրությունը` ծավալների տարեկան բարձրացումով:

«Արզնի» ընկերությունը գործարանի հետ միասին ձեռք բերեց նաև բոլոր այն դժվարությունները, որոնք կապված էին ԽՍՀՄ փլուզման և դրան հետևած տրանսպորտային շրջափկման հետևանքով անկում ապրած հիմնարկության վերականգման հետ:

Այդ պահին նպակատակ էր դրված վերականգնել Հայաստանում և դրանից դուրս ճանաչում ունեցող գործարանը, վերսկսել արդյունահանումը, հասցնել արտադրողական հզորությունները մինչև պոտենցիալ մակարդակը` շուկան բարձրորակ բուժիչ խմելու հանքային ջրով հագեցնելու համար:

factory.jpg

Վերականգնվել են առկա սարքավորումները, ներմուծվել են ՊԵՏ(պոլիէթիլենտերեֆտալատ) շշերի լցոնման նոր գծեր, կատարվել է արտադրողական թևերի և շինությունների լիակատար վերանարոգում: Ողջ արտադրողական բաժինը և տեհնոլոգիական սարքավորումները հապատասխանում են որակի և կառավարման համաշխարհային չափանիշներին, ինչի հետևանքով 2002 թվականին ընկերությունն արժանացել էր որակի АСТ ISO 9001-2000 սերտիֆիկատին:

2007 թվականի ապրիլին սկսվել են լցոնման բարձր արտադրորղակն գծի մոնտաժի աշխատանքները, ինչպես նաև աշխատանքներ, ուղղված գործարանի սերտիֆիկացման (արտադրության` միջազգային ИСО 22000 չափանիշի սննդամթերքի անվտանգության մենեջմենթի համակարգի կապակցությամբ) համար պատրաստմանը:

2004 թվականից գործարանում նաև սկսվել է զովացուցիչ ըմպելիքների լայն ընտրանու արտադրություն և 2006 թվականից նաև սկսվել է բնական ոչ գազավորված` «Այգ» հանքային ջրի արտադրությունը: 

 

allprods.jpg