Մեր ընկերության մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները

Արզնի հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները հայտնի են անհիշելի ժամանակներից:

Ողջամիտ օգտագործման դեպքում հանքային ջուրը բարենպաստ է անդրադառնում օրգանիզմի վրա և օգնում կանխել շատ մարսողական հիվանդություններ: 

Այգ ջրի աղբուրները գտնվում են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի ձախ ափին 

Արտադրանքը

Արզնի հանքային ջուր

Աղբյուրի ջուր Այգ

Մեր ընկերության մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները

2009

URIAH HEEP-ը Հայաստանում

2009թ. հոկտեմբերի 16 

u_h_arzni.jpg

 

«Արզնի» ընկերությունը հանդիսացել է համաշխարհային ռոքի լեգենդ` բրիտանական URIAH HEEP խմբի համերգի պաշտոնական հովանավորը: 

Համերգը տեղի է ունեցոլ հոկտեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: 

 

 

Ֆլորա Մարտիրոսյան և Մայքլ Սթոուն

2009թ. մայիսի 25

f_m_arzni.jpg

 

«Արզնի» ընկերությունը հանդիսացել է Մեծ Եղեռնի 94-ամյակին նվիրված համերգի պաշտոնական հովանավորը, որին մասնակցել են երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը և Մայքլ Սթոունը` հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի եղբայրը: 

Համերգին հնչել են ճանաչված հայկական երգեր` Մայքլ Սթոունի` Մեծ Եղեռնին նվիրված բանաստեղծությունների ուղեկցությամբ, որոնք տեղ են գտել Ֆլորա Մարտիրոսյանի և Ժիրայր Դադասյանի «106-րդ բանաձև» կարճամետրաժ երաժշտական ֆիլմում: 

Համերգը տեղի է ունեցոլ ապրիլի 30-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: 

 

 

2008

«Արզնին»` տարվա ապրանքանիշ

2008թ. սեպտեմբերի 1

diplom.jpg«Արզնի» հանքային ջուրը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ», իսկ «Արզնի» ընկերությանը շնորհվել է դիպլոմ և Հայաստանի արդյունաբերողների և գործատուների և միջազգային ինտեգրացիայի աջակցության «Մաստեր» կենտրոնի համատեղ գավաթ: 

 

 

 

 

Նունե Եսայան և Շուշան Պետրոսյան

2008թ. հուլիսի 6

shush.jpg

 

Հուլիսի 1-ին և 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Սիրո գույնը» շոու-ծրագրով ելույթ ունեցան Նունե Եսայանն ու Շուշան Պետրոսյանը: 

«Արզնի» ընկերությունը հանդիսացել է այս նախագծի հովանավորներից մեկը: 

 

 

Հայաստանն ընդդեմ ԱՄՆ-ի

2008թ. մայիսի 30

box.jpgՀունիսի 14-ին ժամը 18:00-ին պետական Կրկեսի դահլիճում առաջին անգամ Հայաստանում տեղի կունենան բռնցքամարտի հանդիպումներ, որտեղ կմրցեն Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Արտավազդ Մարգարյանը (Հայաստան) ընդդեմ Բերնարդո Մանսիայի (ԱՄՆ), Հրաչ Հովհաննիսյանը (Հայաստան) ընդդեմ Ալֆրեդ Գոմեշի (ԱՄՆ) և Հրաչ Հովսեփյանը (Հայաստան) ընդդեմ Ռուֆինո Ալեքսանդր Ֆլորեսի (ԱՄՆ): Մենամարտերը տեղի կունենան Hard Punch Promotion, World Boxing International Association-ի հովանու ներքո: Նախագծի գլխավոր հովանավոր` «Արզնի» հանքային ջրի գործարան: